Բաքվում Քոչարի` Մխիթարյանի համար. Օբամեյանգի ինսթագրամյան "Stories"-ը

 Անգլիական "Արսենալի" խաղացող Պիեռ Էմերիկ Օբամեյանգը ինսթագրամյան իր էջի "սթորիս"-ում լուսանկարներ է հրապարակել, որոնցից մեկում թիմի խաղացողները շրջանաձև դիրքով ձեռք ձեռքի բռնած Քոչարիին նմանվող պար են պարում:

Համացանցում տարածվել է նաև լուսանկարի  մեկ այլ տարբերակ, որտեղ նշված է, որ  Բաքվում Քոչարի են պարում Հենրիխ Մխիթարյանի համար:  Պետք է նշենք, որ Օբամեյանգի ինստագրամյան սթորի բաժնում հրապարակված լուսանկարը ոչ մի նշում չի պարունակում: Սակայն Մխիթարյանի թիմակիցների ուղերձը միանշանակ հասկանալի է բոլորիս:

Հիշեցնենք, որ Եվրոպայի լիգայի եզրափակիչը տեղի կունենա այսօր՝ մայիսի 29-ին՝ Բաքվում:

Երեկ Մխիթարյանի երկրպագուները, ի նշան բողոքի,  նրա շապիկով շրջել են են Բաքվի փողոցներով:

Ինչպես հայտնել էինք՝ Լոնդոնի «Արսենալի» եւ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը չի մասնակցի Եվրոպայի լիգայի եզրափակչին:

Ավելի վաղ ՈւԵՖԱ-ն և Ադրբեջանի իշխանությունը «Արսենալին» ու Մխիթարյանին տվել էին անվտանգության երաշխիքներ, սակայն լոնդոնյան ակումբը մայիսի 21-ին հայտարարեց, որ հայ կիսապաշտպանի և վերջինիս ընտանիքի հետ քննարկումների արդյունքում որոշել են ֆուտբոլիստին չտանել Բաքու։