Ֆրանսիական ՊՍԺ-ի հարձակվող Նեյմարը Բրազիլիայի հավաքականի եւ Քաթարի թիմի ընկերական հանդիպման ժամանակ աջ ոտնաթաթի ծանր վնասվածք է ստացել առաջին խաղակեսում եւ փոխարինվել է 21-րդ րոպեին։ Նա հենակներով է հեռացել ստադիոնից։

Նեյմարը չի կարողանա մասնակցել հունիսի 15-ից հուլիսի 7-ը Բրազիլիայում անցկացվելիք Ամերիկայի գավաթի խաղարկությանը։

Բրազիլիայի հավաքականը Քաթարին հաղթել է 2։0 հաշվով (տեսանյութ)։ Աչքի են ընկել Ռիշարլիսոնը եւ Գաբրիել Ժեզուսը։