ՈւԵՖԱ Ազգերի լիգայի գավաթի առաջին խաղարկությունում Պորտուգալիայի հավաքականի հաղթանակի շնորհիվ Կրիշտիանու Ռոնալդուն կարիերայի ընթացքում նվաճած տիտղոսների քանակը հասցրեց 29-ի։

34-ամյա ֆուտբոլիստը 1 տիտղոսը նվաճել է Լիսաբոնի «Սպորտինգի», 9 տիտղոս՝ անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» հետ, Մադրիդի «Ռեալի» հետ նվաճել է 15 տիտղոս, երկուական տիտղոս էլ ունի Պորտուգալիայի հավաքականի եւ Թուրինի «Յուվենտուսի» կազմում։

Ռոնալդուն Լիսաբոնի «Սպորտինգի» սան է, 2003-ին տեղափոխվել է «Մանչեսթեր Յունայթեդ», 2009-ից դարձել է «Ռեալի» խաղացող, իսկ անցած ամռանը համալրեց Թուրինի «Յուվենտուսը»։