Forbes-ը կազմել է աշխարհի ամենաբարձր վարձատրությամբ մարզիկների վարկանիշը։

Առաջին տեղում է Իսպանիայի չեմպիոն «Բարսելոնայի» արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսին, որի եկամուտը աշխատավարձից եւ հովանավորներից անցած տարի կազմել է 127 միլիոն դոլար։ Երկրորդ տեղում է Իտալիայի չեմպիոն Թուրինի «Յուվենտուսի» պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն՝ 109 միլիոն, եռյակը եզրափակել է Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ի բրազիլացի հարձակվող Նեյմարը՝ 105 միլիոն։

Տասնյակում են նաեւ Սաուլ Ալվարեսը (բռնցքամարտ, 94 միլիոն), Ռոջեր Ֆեդերերը (թենիս, 93,4 միլիոն), Ռասել Ուիլսոնը («Սիեթլ», ամեիկյան ֆուտբոլ, 89,5 միլիոն), Աարոն Ռոջերսը («Գրին Բեյ», ամերիկյան ֆուտբոլ, 89,3 միլիոն), Լեբրոն Ջեյմսը («Լոս Անջելես Լեյքերս», բասկետբո, 89 միլիոն), Ստեֆեն Կարին («Գոլդեն Սթեյթ», բասկետբոլ, 79,8), Կեւին Դյուրանտը («Գոլդեն Սթեյթ», բասկետբոլ, 65,4 միլիոն)։