«Բարսելոնան» ՊՍԺ-ի բրազիլացի հարձակվող Նեյմարի համար առաջարկել է 100 միլիոն եվրո եւ բրազիլացի կիսապաշտպան Ֆիլիպե Կոուտինյոյին, հաղորդում է Sport.es-ը։ Կոուտինյոյի տրանսֆերային արժեքը գնահատվում է 90 միլիոն եվրո։

ՊՍԺ-ն 27-ամյա Նեյմարի համար պահանջում է առնվազն 222 միլիոն եվրո։

Ավարտված մրցաշրջանում Նեյմարը ՊՍԺ-ի հետ մասնակցել է 28 հանդիպման, խփել 23 գոլ, կատարել 13 գոլային փոխանցում։

Նեյմարի պայմանագիրը ՊՍԺ-ի հետ նախատեսված է մինչեւ 2022 թվականը։