Իտալիայում անցկացվող ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի պատանեկան առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ Հարություն Հովհաննիսյանը դուրս է եկել եզրափակիչ։

48 կգ քաշայինների պայքարում Հովհաննիսյանը կիսաեզրափակիչում գոտեմարտեց ադրբեջանցի Ռամիկ Հեյբաթովի հետ եւ հաղթեց 3։2 հաշվով։

Հունիսի 22-ին կայանալիք եզրափակիչում Հովհաննիսյանի մրցակիցը կլինի մակեդոնացի Բեսիր Ալիլին։