Ֆուտբոլի Հայաստանի չեմպիոն «Արարատ-Արմենիայից» հեռացել է ռուսաստանցի պաշտպան Վլադիմիր Խոզինը: Երեւանյան ակումբի մամուլի ծառայությունը հայտնում է, որ մեկ ամիս տեւած բանակցություններից հետո չի հաջողվել նոր պայմանագիր կնքել 29-ամյա ֆուտբոլիստի հետ:

Վլադիմիր Խոզինը վարձակալությամբ էր հանդես գալիս «Արարատ-Արմենիայում», նրա տրանսֆերային իրավունքը պատկանում է Եկատերինբուրգի «Ուրալին»:

Վարդան Մինասյանի գլխավորած թիմը մարզումային հավաք է անցկացնում Բելառուսում՝ պատրաստվելով Չեմպիոնների լիգայի որակավորման փուլի հանդիպումներին շվեդական ԱԻԿ-ի դեմ: