«Բարսելոնայի» եւ Բրազիլիայի հավաքականի նախկին կիսապաշտպան Ռոնալդինյոն շնորհավորել է կատալոնական ակումբի արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսիին ծննդյան 32-րդ տարեդարձի կապակցությամբ։

«Շնորհավորում եմ, Լեո։ Մաղթում եմ լավագույնը, առողջություն, երջանկություն, հաջողություններ։ Հույս ունեմ, որ շուտով կհանդիպենք, եղբայրս»,- Ինստագրամում գրել է Ռոնալդինյոն՝ հրապարակելով լուսանկար եւ տեսանյութ Մեսիի հետ։

Մեսին ու Ռոնալդինյոն «Բարսելոնայում» միասին խաղացել են 2003-2008 թվականներին։