Նոր մրցաշրջանին պատրաստվող «Գանձասար-Կապանը» հուլիսի 2-ի առավոտյան մարզումով ավարտեց առաջին ուսումնամարզական հավաքը, որն անցկացվում էր ՀՖՖ տեխնիկական կենտրոնում՝ ֆուտբոլի ակադեմիայում, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։

Թիմին տրվել է մեկ օր հանգիստ, որից հետո կապանյան ակումբը կշարունակի իր բնականոն նախապատրաստությունը։

«Գանձասար-Կապանն» առաջիկայում կունենա արտասահմանյան հավաք եւ ստուգողական խաղեր։