Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Ալեքսանդր Կարապետյանը դուբլի հեղինակ է դարձել ռուսական «Սոչիի» կազմում, որը Սլովենիայում ընկերական հանդիպում է անցկացրել սերբական «Ռադնիչկիի» հետ եւ հաղթել է 2։0 հաշվով։ Կարապետյանն աչքի է ընկել 58-րդ եւ 63-րդ րոպեներին։

Հորդառատ անձրեւի պատճառով հանդիպումը մնացել է անավարտ։ Թիմերն անցկացրել են 73-րդ րոպե։

Հայ ֆուտբոլիստը փորձաշրջան է անցնում «Սոչիում»։ Կարապետյանը գոլի հեղինակ էր դարձել նաեւ սլովենական «Օլիմպիայի» հետ ընկերական խաղում