Իտալացի լեգենդար դարպասապահ Ջանլուիջի Բուֆոնը վերադառնում է «Յուվենտուս»։ Հուլիսի 4-ին 41-ամյա խաղացողը բուժզննում կանցնի թուրինյան ակումբում, որի հետ կկնքի մեկ տարվա պայմանագիր, հաղորդում է gianlucadimarzio.com-ը։

Բուֆոնի աշխատավարձը կլինի տարեկան 1,5 միլիոն եվրո։ Ֆրանսիական ՊՍԺ-ում նա ստանում էր տարեկան 8 միլիոն եվրո։

Բուֆոնը «Յուվենտուսում» խաղացել է 2001-2018 թվականներին։