Ֆուտբոլի Հայաստանի հավաքականի եւ Լոնդոնի «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը դեռ արձակուրդում է եւ այս օրերին կնոջ հետ գտնվում է Փարիզում։

Նրանք հանդիպել են հեռացատկի Եվրոպայի չեմպիոն, Եվրոպայի ռեկորդակիր, Հայաստանի աթլետիկայի ֆեդերացիայի նախագահ Ռոբերտ Էմմիյանի հետ, որը բնակվում է Ֆրանսիայում։

Հենրիխ Մխիթարյանը հուլիսի 1-ին Ֆեյսբուքում հրապարակել էր լուսանկար անգլիական ակումբի նոր խաղաշապիկով։