«Բարսելոնայի» նախագահ Խոսեպ Մարիա Բարտոմեուն հաստատել է, որ կատալոնական ակումբը ցանկանում է ձեռք բերել Մադրիդի «Աթլետիկոյի» եւ աշխարհի չեմպիոն Ֆրանսիայի հավաքականի հարձակվող Անտուան Գրիզմանին։ Նեյմարի տրանսֆերը ՊՍԺ-ից «Բարսելոնան» այս ամռանը քիչ հավանական է։

«Այո, մեզ հետաքրքիր է Գրիզմանը։ Երեկ մեր ղեկավարներից մեկը այդ առիթով հանդիպել է «Աթլետիկոյի» նախագահի հետ։

Ինչ վերաբերում է Նեյմարին, ապա նա ցանկանում է հեռանալ ՊՍԺ-ից, սակայն փարիզյան ակումբը նրան վաճառելու մտադրություն չունի։ Այդ հարցը կարծես թե փակված է»,- Բարտոմեուի խոսքը մեջբերում է Marca-ն։

Գրիզմանի տրանսֆերային գինը 120 միլիոն եվրո է, Նեյմարինը՝ առնվազն 222 միլիոն եվրո։