Ֆուտբոլի Հայաստանի չեմպիոն Երեւանի «Արարատ-Արմենիայի» գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը շվեդական ԱԻԿ-ի դեմ Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլի առաջին խաղից առաջ պատասխանել է լրագրողների հարցերին։

«Ուժային ֆուտբոլ դավանող, 90 րոպե ինտենսիվ պայքար տանող թիմ է մրցակիցը։ ԱԻԿ-ը հիմա խաղային տոնուսի մեջ է, քանի որ Շվեդիայի առաջնությունը ընթացքի մեջ է»,- նշեց Վարդան Մինասյանը։

«Արարատ-Արմենիա» - ԱԻԿ հանդիպում տեղի կունենա հուլիսի 9-ին Ավանի ֆուտբոլային ակադեմիայի խաղադաշտում եւ կմեկնարկի 18։00-ին։