Հանգստյան օրերին Իսրայելի մայրաքաղաք Թել Ավիվում կայացել է մարմնամարզության Իսրայելի բաց առաջնությունը, որին մասնակցել են նաև հայ մարմնամարզիկները:

Օղակների վրա վարժությունում չեմպիոն է դարձել Եվրոպական խաղերի արծաթե մեդալակիր Վահագն Դավթյանը, իսկ Եվրոպական խաղերի չեմպիոն Արթուր Դավթյանը նույն վարժության արծաթե մեդալ է նվաճել: