Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ, oլիմպիական խաղերի, աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Լևոն Ջուլֆալակյանը հրաժարական տվեց։ Այս մասին նա պաշտոնապես հայտարարեց այսօր՝ մամուլի ասուլիսի ընթացքում։ Որոշման պատճառը թիմում անառողջ մթնոլորտն է։ Մարզչի խոսքով՝ նա չի կարող շարունակել աշխատել նման պայմաններում։