Սեպտեմբերի 5-ին և 8-ին Իտալիայի ազգային հավաքականը կանցկացնի Եվրո-2020-ի ընտրական փուլի 5-րդ և 6-րդ տուրերի հանդիպումները՝ մրցելով համապատասխանաբար Հայաստանի ու Ֆինլանդիայի հավաքականների հետ:

Sky Italia-ի հաղորդմամբ՝ Իտալիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ռոբերտո Մանչինին հավաքական է հրավիրել 26 ֆուտբոլիստի.

Դարպասապահներ

Ջանլուիջի Դոնարումա, «Միլան»

Պիերլուիջի Գոլինի, «Ատալանտա»

Սալվատորե Սիրիգու, «Տորինո»

Ալեքս Մերետ, «Նապոլի»

Պաշտպաններ

Լեոնարդո Բոնուչի, «Յուվենտուս»

Ջորջիո Կիելինի, «Յուվենտուս»

Մատիա Դե Շիլիո, «Յուվենտուս»

Էմերսոն Պալմերի, «Չելսի»

Ալեսանդրո Ֆլորենցի, «Ռոմա»

Արմանդո Իցո, «Տորինո»

Ջանլուկա Մանսինի, «Ատալանտա»

Ալեսիո Ռոմանյոլի, «Միլան»

Լուկա Պելեգրինի, «Կալյարի»

Կիսապաշտպաններ

Ֆեդերիկո Բեռնանդեսկի, «Յուվենտուս»

Բրայան Կրիստանտե, «Ռոմա»

Լորենցո Պելեգրինի, «Ռոմա»

Ժորժինյո, «Չելսի»

Նիկոլո Բարելա, «Ինտեր»

Ստեֆանո Սենսի, «Ինտեր»

Մարկո Վերատի, ՊՍԺ

Հարձակվողներ

Անդրեա Բելոտի, «Տորինո»

Ֆեդերիկո Կիեզա, «Ֆիորենտինա»

Ստեֆան Էլ Շարավի, «Շանհայ Շենհուա»

Չիրո Իմոբիլե, «Լացիո»

Լորենցո Ինսինյե, «Նապոլի»

Կևին Լազանյա, «Ուդինեզե»

Իտալիայի հավաքական չեն հրավիրվել Ֆաբիո Կվալյարելան, Նիկոլո Ձանյոլոն, Մոյզե Քինը և Կրիստիանո Բիրագին: