«Ռոմա» ֆուտբոլային ակումբի հարձակվող Էդին Ջեկոն անդրադարձել է Հայաստանի ազգային թիմի ավագ Հենրիխ Մխիթարյանի առաջնախաղին «գայլերի» կազմում:

«Գիտեի, որ Մխիթարյանը լավ խաղացող է: Մխիթարյանն իսկական պրոֆեսիոնալ է: Նա կկարողանա 100 տոկոսով օգնել «Ռոմա»-ին այս մրցաշրջանում և կարող է դառնալ կարևոր խաղացող թիմի համար»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` ասել է ֆուտբոլիստը:

Ջեկոն հույս է հայտնել, որ հայ կիսապաշտպանը երկար ժամանակ կմնա Հռոմում:

Ֆուտբոլի Իտալիայի առաջնության 3-րդ տուրի շրջանակում «Ռոմա»-ն սեփական հարկի տակ հյուրընկալեց «Սասուոլո»-ին և հաղթեց 4:2 հաշվով:

Մխիթարյանն իր նորամուտը տոնեց գոլով: