Հայաստանի ազգային հավաքականի ավագ և «Ռոմա»-ի նորեկ Հենրիխ Մխիթարյանը հայտավորված է Ա Սերիայի 4-րդ տուրի՝ «Բոլոնիա»-ի դեմ խաղում:

«Ռոմա»-ի մամուլի քարտուղարությունը հրապարակել է թիմի հայտացուցակը, որում ընդգրկված է նաև Մխիթարյանի անունը։

Հիշեցնենք՝ «Բոլոնիա» - «Ռոմա» հանդիպումը կկայանա վաղը՝ Երևանի ժամանակով 17։00-ին։