«Բարսելոնան» պաշտոնական կայքում ներկայացրել է, թե ինչու պետք է տարվա լավագույն ֆուտբոլիստի կոչումը (ՖԻՖԱ) ստանար կատալոնական ակումբի 32-ամյա արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսին։

  1. Իսպանիայի չեմպիոնություն եւ սուպերգավաթ
  2. Իսպանիայի առաջնության լավագույն ռմբարկու
  3. Եվրոպայում լավագույն ռմբարկուի «Ոսկե խաղակոշիկ»
  4. Չեմպիոնների լիգայի լավագույն ռմբարկու
  5. 600-րդ գոլը «Բարսելոնայում»
  6. Եվրոպայի առաջատար առաջնություններում տուգանայինից խփած գոլերով առաջատար
  7. 400-րդ գոլը Պրիմերայում
  8. Մեկ մրցաշրջանում 6-րդ անգամ 50-ից ավելի գոլ
  9. Պրիմերայում ռեկորդ հաղթանակների քանակով
  10. «Բարսելոնայում» ռեկորդ հաղթանակների քանակով
  11. Ռեկորդ Իսպանիայի չեմպիոնական տիտղոսների քանակով
  12. Պրիմերայի առաջատար գոլային փոխանցումների քանակով
  13. Ամերիկայի գավաթի խաղարկության բրոնզե մեդալ
  14. 11-րդ մրցաշրջանում անընդմեջ 20-ից ավելի գոլ Պրիմերայում
  15. Իսպանիայի գավաթի խաղարկություններում 50-ից ավելի գոլ
  16. 50-ից ավելի հեթ-տրիկ
  17. Իսպանիայի գավաթի խաղարկության 6 եզրափակիչներում գոլ խփած առաջին խաղացող