Թաիլանդի Պատտայա քաղաքում ընթանում է ծանրամարտի աշխարհի առաջնությունը, որին մասնակցում են նաև հայ ծանրորդները։ Ոչ օլիմպիական քաշային կարգում Հայաստանը ներկայացնող 81 կգ քաշային Տաթև Հակոբյանը, պոկելով 105 կգ և հրելով 121 կգ, երկամարտում գրանցեց 226 կգ արդյունք և զբաղեցրեց 10-րդ տեղը։