Ծանրամարտի Հայաստանի հավաքականը երեկ պետք է վերադառնար Թաիլանդում կայացած աշխարհի առաջնությունից։ Բանգկոկից Կիև թռիչքի ժամանակ ինքնաթիռի ուղևորներից մեկի ինքնազգացողությունը վատացել է, և օդաչուները որոշել են վերադառնալ Բանգկոկ՝ ուղևորին բուժօգնություն ցուցաբերելու համար։ Այդ պատճառով ինքնաթիռը Կիև է ժամանել նախատեսվածից 3 ժամ ուշ, և մեր մարզիկներն ուշացել են Կիև-Երևան չվերթից։