Գայանե Ասլամազյանի արդեն նախկին ամուսինը՝ Վարդգես Պետրոսյանը, ով ավելի հայտնի է որպես Ջիանի Օնչո, կալանավորվել է:

Այս թեմայով Գայանե Ասլամազյանը որոշեց խոսել ամիսներ անց, երբ արդեն ամուսնալուծվել է ամուսնուց և փորձում է զրոյից սկսել իր կյանքը: Խելացի կնոջ նման Գայանեն այնպես արեց, որ ոչ ոք նրան չքննադատի, այլ հակառակը՝ խղճան:
Հետաքրքիր է, որ Գայանեն իր հրապարակած տեսանյութում չի պատմում այն մասին, որ նախկին ամուսնուն ձերբակալել են 40 կգ կոկաին տեղափոխելու մեղադրանքով: Նա նաև չի պատմում, որ նարկոբարոն ամուսնու պատճառով ինքն ու տղան էլ են հայտնվել ոստիկանությունում:

Օնչոն 2014 թվականից մինչև 2019 թվականը զբաղվել է թմրամիջոցների ապօրինի շրջանառությամբ, ու ոչ միայն նա, նաև քույրը: Գայանեն նրա հետ ամուսնացել է 2017 թվականին և լավ իմացել է, թե նախկին ամուսինը ինչ ճանապարհով է հարստացել: Փաստորեն, շքեղ և ապահով կյանքը, յախտաներից արված լուսանկարները մոռացնել են տվել ամեն ինչ:

Նյութի աղբյուր՝ https://lezvani.blogspot.com/2019/11/blog-post.html