Հոնկոնգի օրենսդիր մարմնում (LegCo) պատգամավորների միջև ծեծկռտուք է տեղի ունեցել՝ հանձնաժողովի նախագահի ընտրության պատճառով, փոխանցում է РИА Новости-ն՝ հղում անելով South China Morning Post-ին։ Նշվում է, որ միջադեպը տեղի է ունեցել, երբ ընդդիմության ներկայացուցիչները փորձել են միջամտել իշխանամետ դաշինքի օրակարգին՝ պնդելով, որ ցանկացած քննարկում սկսելուց առաջ պետք է հանձնաժողովի նոր նախագահ նշանակվի։

Պրոպեկինյան կուսակցության առաջնորդ Սթարի Լին փորձել է զբաղեցնել հանձնաժողովի ղեկավարի աթոռը, ինչից էլ սկսվել է ծեծկռտուքը։