Չեչնիայի ղեկավար Ռամզան Քադիրովը ցուցադրել է իր 24-ամյա զարմիկի` «Ахмат» սպորտային ակումբի մարզիկ Աբուբաքր Քադիրովի հարսանյաց շքեղ արարողությունը:

Տեսանյութը հրապարակվել է Քադիրովի Ինստագրամի էջում: «Ես վստահ եմ, որ Աբուբաքրը կդառնա լավ ամուսին և գերազանց ընտանիքի մարդ: Դեռ մանկուց նա տարբերվում էր իր նրբանկատությամբ, խորը կրոնականությամբ և մեծահոգությամբ»,- նշել է Քադիրովը և երջանիկ կյանք մաղթել նորապսակներին: