«Прайм Крайм»-ը գրում է, որ , որ Մոկսվայում 43 տարեկան հասակում մահացել է հայտնի «օրենքով գող» Կոնստանտին Գինզբուրգը, ով ավելի շատ հայտնի է որպես Կոստյա Գիզյա:

Մահվան պատճառը եղել է տրոմբը: Նա եղել է այն ամենից քիչ մոսկվացի «օրենքով գողեր7-ից: 

Նա եղել է  Դեդ Հասանի կողմնակիցներից և հավատարիմ է մնացել նրան` մինչ վերջինիս սպանվելը: Նա հանդիսացել է այն «անձեռնմխելիներից», ովքեր երբեք խնդիրներ չեն ունենում ոստիկանության հետ:

Նա չէր վախենում հայտնվել հանրության մեջ: Ինչպես խաղացող, նա հայտնի է եղել նաև պոկերի աշխարհում և  նույնիսկ մասնակել է միջազգային մրցաշարերի: