Երկու տարին անընդմեջ կորեացի ռեփեր Փսայը գլխավորում է YouTube-ի ամենաշատ դիտում հավաքած տեսանյութների վարկանիշային աղյուսակը:
Համաձայն հրապարակված YouTube-ի ամենաշատ դիտում ունեցած տեսահոլովակների ցուցակի Gentleman տեսահոլովակը 2013 թվականի դեկտեմբերի տվյալնորով ունեցել է 598 մլն դիտում: Փսային հռչակ բերած Gangnam Style-ը այժմ ամենաշատ դիտվածն է Youtube-ի ամբողջ պատմության ընթացքում: Այն ունի շուրջ 1,8 մլրդ դիտում:
Gentleman տեսահոլովակը Youtube-ում տեղադրվել էր այս տարվա ապրիլի 13-ին և արդեն առաջին շաբաթվա ընթացքում հավաքել էր 192 մլն դիտում:

Երկրորդ տեղը ամենաշատ դիտում ունեցող տեսահոլովակների աղյուսակում զբաղեցնում Մայլի Սայրուսի «Wrecking Ball,» տեսահոլովակը: Երորդը Մայլի Սայրուսի «We Can't Stop » տեսահոլովակն է 304 մլն դիտումով: Չորորդը Քեթի Փերիի «Roar» տեսահոլավակն է 251 մլն դիտումով, հինգերորդը Փինկի «Just Give Me A Reason» 236 մլն դիտում, վեցերորդը՝ Ռոբին Թիկի «Blurred Lines» 231 մլն դիտում, Ռիհաննա «Stay» 219 մլն դիտում,  Naughty Boy-ի «La La La,» տեսահոլովակը 201 մլն դիտում, Ավիչի «Wake Me Up» 184 մլն դիտում, Սելենա Գոմես «Come & Get It,» 181 մլն դիտում: