Ուշագրավ դեպք է տեղի ունեցել Թուրքիայում աշակերտներին պլանշետներ բաժանելու ժամանակ, որին մասնակցել է  Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:շ

 «Միլլիյեթ» թերթի կայքի փոխանցմամբ,  Fox հեռուստաընկերության տեսախցիկը ֆիքսել է, թե ինչպես է դահլիճի հետևի շարքերում նստած մի աշակերտ պարզում «Գորշ գայլերի» նշանը։

Դա գրավել է Էրդողանի թիկնազորի ուշադրությունը, և նրանք մոտեցել են աշակերտին ու հարցեր տվել։ Լրատվամիջոցի տվյալներով, «Գորշ գայլերի» նշանը ցույց տվող տղան եղել է 14-15 տարեկան և սովորել է 9-րդ դասարանում։

Հիշեցնենք, որ «Գորշ գայլերը» Թուրքիայում ահաբեկչական կազմակերպություն է համարվում։