«Yerevan International Communications Biennale» միջազգային գովազդային մրցույթին իրենց մասնակցությունն են ցուցաբերել մասնակիցներ ավելի քան 10 երկրներից: Ներկայացնում ենք Ձեզ մրցույթում բրոնզե մրցանակ շահած հայ մասնակիցների նկարահանած սոցիալական հոլովակը: 

Հոլովակում արծարծվում են ժամանակակից իրականության ամենացավոտ խնդիրներից երկուսը՝ ՄԻԱՎ/ՁԻԱՀ հիվանդությունն ու ծառահատման խնդիրը: Առաջին հայացքից այս երկու թեմաները սերտորեն կապված չեն միմյանց հետ, սակայն հոլովակը ապացուցում է հակառակը: Նախատեսվում է հոլովակը հաջորդ տարի ներկայացնել այլ միջազգային գովազդային փառատոնների: