Մինչ թռիչքը (1977թ.), Չինաստանում տարրական թերսնվածությունը համատարած բնույթ էր կրում...

Չինական հրաշքի կնքահայրը (Դեն Սյաոպին` 1904-97) առաջ քաշեց ԴԵՄՈԿՐԱՏԻԱՆ ԵՎ ԼԻԲԵՐԱԼԻԶՄԸ ՀՈՄԱՆԻՇ ՉԵՆ գաղափարը և նպատակ դրեց կառուցել ամենամրցունակ տնտեսությունը, պահպանելով միակուսակցական (այն էլ` կոմունիստական) պետական կառավարման համակարգը: Բնական է, որ "առաջադեմ և քաղաքակիրթ" աշխարհը, լավագույն դեպքում, քմծիծաղով ընդունեց այդ գաղափարը...

Պետական կառավարման ոլորտում ընտրվեց հետևյալ մոտեցումը` 10 տարին մեկ փոխել պետության առաջնորդին և կառավարչական թիմը... Ավելին, ապագա առաջնորդի և թիմի ձևավորումը սկսվում է հենց այն պահից, երբ գործի է անցնում ընթացիկ առաջնորդն իր թիմով: Փաստորեն, առաջնորդը և թիմը պատասխանատու են երկրի զարգացման 2 հնգամյակների համար:

Չինական հրաշքի ոչնչացման ամենավտանգավոր մարտահրավերը` 1989թ.-ի իրադարձություններն էին մայրաքաղաքի Տյանանմեն հրապարակում, երբ արդեն մեզ քաջ ծանոթ ճռճռան կարգախոսների ներքո փորձ կատարվեց "հեղափոխել" երկիրը:
Թռիչքի շարժիչ ոժի հենքն է` Կոնֆուցիոսի փիլիսոփայությունը, որը, սերունդ առ սերունդ, հազարամյակներ շարունակ ներարկվում է չինացիների մեջ...

2014թ.-ին տեղի ունեցավ խորհրդանշական իրադարձություն. ՀՆԱ-ի մեկ տեսակով` GDP (PPP) Չինաստանը զբաղեցրեց աշխարհում 1-ին տեղը...

Հարություն Մեսրոբյան՝ Ֆեյսբուք