Ապրիլի 16-ին տեղի է ունեցել ամերիկաբնակ մեր շնորհալի հայրենակցուհի Սոնա Քարամյանի «Մութ ամպեր» (DARK CLOUD) լիրիկական նոր անգլերեն երգի տեսահոլովակը, որը նվիրված է Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին։

Սոնան երաժշտական կրթությունը ստացել է Կալիֆորնիայի պետական համալսարանի երաժշտական բաժնում։ Մանկուց ստեղծագործում է, և այս հարցում երևի իր ազդեցությունն է ունեցել նաև Արամ Խաչատրյանի հետ ազգակցական կապը։  

Սոնան ԱՄՆ-ում ճանաչված է նաեւ բեմական Սիանա Քեյ անունով։ Հայ հեռուստադիտողները ծանոթ են նրան նաև Ամերիկայում նկարահանված հեռուստասերիալներից, որոնցում նա մարմնավորել է տարբեր կերպարներ: