Երբ մարդկանց կյանքում հայտնվում է երեխա, նա դառնում է ամենաարժեքավորը վերջիններիս համար: Ծնողները զգում են, որ իրենց փոքրիկի երջանկությունն ու բարեկեցությունն ամենակարևորն է կյանքում: Շատ հաճախ մայրիկներն ու հայրիկները զոհաբերում են իրենց երջանկությունն իրենց երեխաների համար: Երախաները՝ միայն մեծանալով են գիտակցում, թե ինչերի են դիմում ծնողները հանուն իրենց: Այս սոցիալական հոլովակի հերոսուհին, երևի թե, հասկանում է մի փոքր ավելին, քան իր հասակակիցները: Նա համարում  է իր հայրիկին լավագույնն աշխարհում, չնայած տեղյակ է, որ հայրը խաբում  է իրեն:

«Իմ հայրիկը լավագույնն է աշխարհում՝ ամենագեղեցիկը, ամենալավը, ամենաբարին, ամենախելացին, չնայած, որ նա... ստում է ինձ: Նա ստում է, երբ ասում է, որ հոգնած չէ, որ քաղցած է, որ ունի գումար, որ ամեն ինչ կարգին է: Նա ստում է, երբ ասում է, որ երջանիկ է: Նա ստում է իմ պատճառով»