Ամերիկացի կոնգրեսական Ադամ Շիֆը, որը հայտնի է իր հայանպաստ գործունեությամբ և Ներկայացուցիչների պալատի անդամ է հանդիսանում տեղեկացրել էր, որ ապրիլի 22-ին մեկ ամբողջ ժամ կտրամադրի ԱՄՆ Ներկայացուցիչների պալատում Հայոց ցեղասպանության զոհերի անունների ընթերցմանը:

Ինչպես հայտնում է asbarez.com-ը, երեկ կոնգրեսականը ընթերցել է այն նահատակների անունները, որոնց մասին տվյալները նախապես գրանցված են եղել պաշտոնյայի առաջարկած առցանց հասցեում: