Կոնգրեսմեն Ռոբերտ Դոլդը կոչ է արել Կոնգրեսին ճանաչել Հայոց ցեղասպանությունը: Իր ելույթում նա նշել է. «Այս տարի լրանում է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը: Օսմանյան կայսրությունը բնաջնջեց 1,5լմն հայ և քրիստոնյա այլ փոքրամասնությունների: Չի կարելի է անտեսել այս փաստը: Թուրքիան երբեք չի ընդունել իր մեղքն ու պատասխանատվոթյունը՝ ոտնահարելով մարդու իրավունքները և հենվելով բռնության իր ռազմավարության վրա»: