Հայոց ցեղասպանության 100 ամյակին առիթով Հալեպում Հայ Երիտասարդական Միության կազմակերպմամբ այսօր տեղի ունեցավ արյան հանձնման արարողություն։

Հաշվի առնելով, որ արյուն հանձնելը մարդասիրական և ազգավեր պարտականություն է, իսկ Սիրիայի պատերազմական ծանր պայմանները առավել մեծ խթան, այս միջոցառումը կրկնակի իմաստ ունի:

Իսկապես, ՀԵՄ-ի կազմակեպմամբ ու այլ միությունների մասնակցությամբ 100 անդամներ Արամ Մանուկյան Ժողովրդական Տան դիմացից ՀՄԸՄ-ի փողերախումբի և սկաուտական խմբերի ընկերակցությամբ ուղղվեցին դեպի Ս. Աստվածածին եկեղեցի: Շքերթին մասնակցում էին նաև Հալեպի պետական ավագանու ներկայացուցիչները:

Ս. Աստվածածին եկեղեցու դիմաց հնչեցին Սիրիայի և Հայաստանի Հանրապետության հիմները, ինչպես նաև ծացկեփնջեր դրվեցին ի հիշատակ Հայոց Ցեղասպանութեան Սրբոց Նահատակաց հուշարձանի առջև:

Մասնակից 100 անդամները հյուրերի հետ տեղավորվեցին Ս. Աստվածածին եկեղեցու ներքնասրահում: