Այս տեսանյութը պատրաստվել է Նորաձևության հեղափոխության օրվա կապակցությամբ, որը նշվում է ապրիլի 24-ին «Ու՞մ կողմից է կարված քո հագուստը» նշանաբանի ներքո: Հիշեցնենք, որ այդ օրը Բանգլադեշի կարի գործարաններից մեկում տեղի ունեցած փլուզման հետևանքով զոհվել էր ավելի քան 1000 մարդ, ովքեր ոչ այնքան բարեկեցիկ պայմաններում հագուստ էին  կարում այնպիսի հայտնի բրենդերի համար, ինչպիսիք են J.C. Penney, Benetton, Walmart և այլն:

Ակտիվիստներից մեկի խոսքով շարժման նպատակը ոչ թե հայտնի նորաձևության տների բոյկոտն է, այլ նորաձևության ինդուստրիան արմատապես փոխելու պահանջը: Եվ այդ խնդրի լուծումը կախված է յուրաքանչյուրից: