Օրդֆիլմը ներկայացնում է Անժելա ֆրանգյանի հետաքննական վավերագրական ֆիլմը՝ «Տեղահանված մարդիկ»: Ֆիլմը մի ուսումնասիրություն է, որը պատմում է հայերի մի բացառիկ խմբի մասին, որոնց գոյության և պատմության մասին միշտ լռել են: Նրանք ենթարկվել են տեղահանության մի քանի անգամ: Թեև այս սերնդի ներկայացուցիչներից քչերն են այժմ ողջ, բայց մեզ հաջողվել է գտնել ու լսել նրանց գոյության առեղծվածը, որը դեռ ոչ ոքի չի պատմվել:

Լրագրող Անժելա Ֆրանգյանին և ռեժիսոր Երվանդ Ռումյանին հաջողվել է գտնել արխիվային բացառիկ կադրեր, ինչպես նաև զրուցել այդ եզակի մարդկանց հետ:

«Տեղահանված մարդիկ» ֆիլմը շուտով կհանձնվի հանդիսատեսի դատին, իսկ մինչ այդ կարող եք դիտել թրեյլերը: