Մաուգլիին մարմնավորել է Նիլ Սեթին: Նա միակ մարդն է, որը երևում է կադրում: Կենդանի-հերոսներին ձայնադրելու համար հրավիրել են դերասաններ Բիլ Մյուրրեյին (Բալու արջ), Սքարլեթ Յոհանսոնին (Կաա վիշապօձ), Քրիստոֆեր Ուոքենին (կապիկների արքա Լուի), Իդրիս Էլբային (Շերհան վագր) և Բեն Քինգսլիին (Բագիրա հովազ):                   «Ջունգլիների գրքի» ռեժիսորը Ջոն Ֆավրոն է:

Արկածային դրաման պետք է էկրան բարձրանար 2016 թ. աշնանը, բայց ընկերությունը որոշել է այն մեկ տարի ուշ թողարկել: