Հայազգի ռեժիսոր 31-ամյա Սարիկ Անդրեասյանը հասցրել է արդեն լայն ճանաչում ձեռք բերել Ռուսաստանում և դրա սահմաններից դուրս: Այսօր արդեն նա ներկայացնում է իր նոր ֆիլմի թրեյլերը, որը կոչվում է «Մաֆիա»: Ֆիլմը ներկայացնում է հեռավոր ապագան, որտեղ շատերի կողմից սիրված «Մաֆիա» խաղը որոշում է իրական մարդկային ճակատագրեր: