Հայտնի երաժիշտներ Պիտբուլն ու Կառլոս Սանտանան ներկայացրել են իրենց դուետը, որն ունի քաղաքական ենթատեքստ: Դրանում քննադատվում է ԱՄՆ-ի վարած քաղաքականությունը մեքսիկացի ներգաղթյալների նկատմամբ: Տեսահոլովակում երևում են կադրեր, որոնց նվիրված են հայտնի մեքսիկացիների մասին, ովքեր մեծապես նպաստել են ամերիկյան հասարակության ու այդ երկրի զարգացմանը:

Նշենք, որ ԱՄՆ նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփն իր հարցազրույցներից վստահեցրել է, որ նախագահ ընտրվելուց անմիջապես հետո պատ է կառուցելու Մեքսիկայի և Ամն-ի սահմանին՝ երկիրը թմրամոլներից, մամնավաճառներից և ավազակներից զերծ պահելու նպատակով, ինչը խիստ բացասական արձագանք է գտել մեքսիկացիների շրջանում: