Հունվարի 22-ին Էրեբունի պլազայում կայացավ «Գրեկոդոմ» ընկերության և «Գամմա գրուպ» ընկերության համատեղ պրեզենտացիան:

«Գրեկոդոմ»-ն անշարժ գույքի գործակալություն է Հունաստանում, որը զբաղվում է գույքի վարձակալությամբ և վաճառքով՝ Հունաստանի ամբողջ տարածքում և այսօր առաջին անգամ մուտք է գործում հայկական շուկա:

Ընկերությունը ներկայանում է շահավետ մի շարք առաջարկներով: Մասնավորապես, Հունաստանում անշարժ գույք ձեռք բերելու դեպքում կազմակերպությունըկարող է աջակցել վարձակալության հարցում, ինչպես նաև առաջարկել հողատարածք՝ ձեր նախընտրած պրոյեկտով կոտեջներ, բնակվելու կամ վարձակալության տրամադրելու շինություններ կառուցելու համար: Հատկանշական է, որ ընկերության միջոցով անշարժ գույք ձեռք բերելու դեպքում սպառողը կստանա նաև Հունաստանում ժամանակավոր կացության քարտ:

Կազմակերպիչները հույս հայտնեցին, որ համագործակցության պտուղները սպասեցնել չեն տա, և շատ շուտով արդեն կունենանք շոշափելի արդյունքներ