Ինչպես արդեն տեղեկացրել ենք, այսօր «Արմենիա» հեռուստաընկերության եթերում մեկնարկում է «Ֆուլ հաուսի» 4-րդ երթերաշրջանը։

Սիրված սիքթոմի հերոսները կհայտնվեն նոր իրավիճակների ու պատմությունների մեջ։

Այս եթերաշրջանում տիկին Տամարան կվերադառնա իր տուն, իսկ տղաներին ու աղջիկներին կմիանա նոր բնակիչ՝ Տաթևի քույրը, ում մարմնավորելու է Մարինկա Խաչատրյանը։ «Ֆուլ հաուսի» նոր եթերաշրջանում ևս մեկ նոր կերպար կա՝ երգիչ Գևորգ Մարտիրոսյանը։

Իսկ թե ինչ հետաքրքիր զարգացումներ են սպասում, կիմանաք այսօր՝ 21:00-ին: