16-ամյա երկու պատանիներ ստեղծել են նոր խաղ, որը նախատեսված է Անդրոիդի համար: Խաղի հեղինակներից՝ ՀՊՃՀ ավագ դպրոցի աշակերտներից պահանջվել է 10 ամիս խաղի ստեղծման աշխատանքներն ավարտին հասցնելու համար: Սա նրանց՝ խաղի ստեղծման դեռևս առաջին փորձն է:

«GunWar 2D Shooter» կոչվող խաղն ունի մի քանի աշխարհներ, որոնցից յուրաքանչյուրն իր հերթին բաղկացած է մի քանի մակարդակներից: Խաղացողները հնարավորություն ունեն ընտրել ինչպես զենքերի տեսակները, այնպես էլ խաղի կերպարները: Խաղն անվճար հասանելի է Google Play-ում: