ԱՄՆ Կալիֆորնիայի նահանգնի Գլեդեյլ քաղաքում գործող Արտեկ հայկական մանկապարտեզի սաներն իրենց ավարտական միջոցառումը նվիրել են Հայրենիքում տեղի ունեցած հեղափոխությանն ու «Իմ քայլը» շարժմանը:

Նիկոլ Փաշինյանի դերում հանդես է եկել 5-ամյա Հակոբ Ալոնց Սեդրակյանը. նա բեմում հայտնվել է ուսապարկով ու քայլերթի ժամանակ Նիկոլ Փաշինյանի հագուստը հիշեցնող շորերով, միջոցառման վերջում էլ դեմքին «մորուք» է ամրացրել