Մխիթար Հայրապետյանի եղբոր՝ Հայկ Ստվերի նոր երգն ու տեսահոլովակը, որը կոչվում է՝ «Անձրև»։

Հայկը մեծ ճանաչում ձեռք բերեց հեղափոխության օրերին, երբ նրա «Իմ քայլը» երգը հնչում էր ամենուր։ Այդ երգի խոսքերի հեղինակը ներկային ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն է։

Անդրադառնալով Ստվեր կեղծանվանը՝ երգիչը մի անգամ պատմել է՝ քանի որ միշտ ստվերում էր մնում, տարիներ առաջ «X Factor» նախագծին մասնակցելով՝ որոշեց հենց այս անունով ներկայանալ և այդպես էլ ողջ լսարանը Հայկին ճանաչեց «Ստվեր» կեղծանվամբ։