2014թ.-ին պատրաստվել է մի գաղտնի զեկույց, որն ապացուցում է, որ հեղափոխությունից առաջ եւ որոշ իմաստով նաեւ հեղափոխությունից հետո մեր երկիրը գտնվում է ինստիտուցիոնալ կաթվածահար վիճակում, Ֆեյսբուքի ուղիղ եթերում ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նախորդ իշխանության օրոք պատրաստված այս փաստաթուղթը մեզ տալիս է ամբողջական պատկերացում, թե ինչ վիճակում է եղել կամ այսօր էլ կա մեր երկիրը, որովհետեւ այն պրոբլեմները, որոնք այստեղ գրված են, մեկ տարում հնարավոր չէր շտկել:

Այսօր Հայաստանում չկան ինստիտուտներ, որոնք կլուծեն մարդկանց խնդիրները: Մենք ըստ էության զրոյից պետք է ստեղծենք ինստիտուտներ, ընդհուպ մինչեւ անկախ դատական համակարգ, պետական գնումների համակարգ եւ այսպես շարունակ:

Մեզ ամուր նյարդեր են պետք: Չպետք է խուճապահար վազենք բոլոր հնարավոր հարցերի հետեւից, այլ հերթով լուծենք խնդիրները՝ առանց տուրք տալու էմոցիաներին, ասել է վարչապետը:

Վարչապետի ելույթն ամբողջությամբ՝ տեսանյութում

Նյութի աղբյուր՝ Lragir.am