Երեւանի ավագանու այսօրվա արտահերթ նիստին «Իմ քայլը» խմբակցության անդամներից մեկը եկել էր երեխայի հետ: Քաղաքապետ Հայկ Մարությանն առանձնահատուկ բարեւեց նիստին ներկա ամենափոքրիկ անդամին, եւ բոլորը ծափահարեցին նրան:

Երեխային ներկայացնելու պահին, ի դեպ, նիստերի դահլիճ մտավ ավագանու բժիշկ անդամ Սերգեյ Սարգսյանը:

«Մանկաբույժն էլ եկավ՝ Սերգեյ Գերասիմովիչը»,- կատակեց քաղաքապետը: