Արդեն տեղեկացրել ենք, որ Երեւանի տրանսպորտային նոր ցանցի համար պահանաջվում է շուրջ 850 ավտոբուս: Նախատեսվում է, որ դրանք կմատակարարվեն փուլերով, եւ ակնկալվում է, որ առաջին խմբաքանակը Երեւանում կլինի 2020-ի ընթացքում, այս մասին հայտնել է Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանը ֆեյսբուքի իր էջում ։

«Ավագանու այսօրվա նիստում քաղաքապետի առաջին տեղակալ Հրաչ Սարգսյանը տեղեկացրեց, որ արդեն երկու օր է՝ ընդհանուր համաձայնություն է ձեռք բերվել Կառավարության եւ դոնոր կազմակերպության հետ: Նախնական տեղեկատվությամբ, 2020-ի փետրվարին Երեւանի նոր տրանսպորտային համակարգի ավտոբուսների համար մրցույթ կհայտարարվի:

Այս պահին համապատասխան մասնագետներ են ներգրավում՝ տրանսպորտային միջոցների ձեռքբերման մրցութային փաթեթները նախապատրաստելու համար»,– գրել է Հակոբ Կարապետյանը: