Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութում է հրապարակել, որտեղ ցույց է տվել աղբահանության և սանմաքրման հիմնարկի նոր վայրը։

«Սա լրիվ նորակառույց վայր է։ Այս պահին մեքենաների մեծ մասը դրսում են, զբաղվում են աղբահանությամբ։ Այս օրերին մեր աշխատակիցներն աղբահանությունը կատարում են գիշեր–ցերեկ, բավականին դժվար է դա անել այսօր, որովհետև գիտեք, որ կորոնավիրուսը մնում է իրերի վրա, աղբի վրա և մեր աշխատակիցները, վտանգելով իրենց առողջությունն ու կյանքը, շարունակում են աշխատանքը»,- ասել է նա:

Մանրամասները՝ տեսանյութում: