Սերժ Սարգսյանի այսօրվա՝ հուլիսի 17-ին հրամանագրով՝ Արմեն Դանիելյանը նշանակվել է Երեւան քաղաքի Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի նախագահ:

Նախագահի հրամանագրում, մասնավորապես, ասվում է.

«Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 11-րդ կետով եւ հիմք ընդունելով Արդարադատության խորհրդի 2013 թվականի հուլիսի 12-ի առաջարկությունը` որոշում եմ.

Արմեն ԴԱՆԻԵԼՅԱՆԻՆ նշանակել Երեւան քաղաքի Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի նախագահ` դադարեցնելով նրա` Երեւան քաղաքի Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավորի լիազորությունները»: